Search
Close this search box.

«Ժամանակ». ՀՀԿ-ից դուրս գալն էլ չի օգնում՝ հրաժարական են պահանջում

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը մի քանի օր առաջ դիմում է գրել ու դուրս եկել ՀՀԿ-ից: Բայց երեկ Մեծամորի բնակիչների մի խումբ պահանջում էր նրա հրաժարականը՝ հայտարարելով, որ նա չի կատարել իր նախընտրական խոստումները:

Ինչպես բոլոր հրաժարական տված քաղաքապետերը, Գրիգորյանն էլ առայժմ չի պատրաստվում հրաժարական տալ, բայց փորձը ցույց է տալիս, որ դիմադրությունը երկար չի տևում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: