Search
Close this search box.

Արգենտինան D խմբում վաստակեց 4 միավոր և դուրս եկավ փլեյ-օֆ փուլ (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնությունան խմբային փուլում կայանում են վերջին տուրի հանդիպումները:

D խմբում Արգենտինայի հավաքականը մրցեց Նիգերիայի հետ:

Թեժ պայքարում անցած խաղում Սամպաոլիի ֆուտբոլիստները հաղթանակ տարան 2:1 հաշվով: Խաղի հաշիվը բացեց Մեսսին` այս առաջնությունում խփելով իր առաջին գոլը:

Երկրորդ կեսում Նիգերիան հավասարեցրեց հաշիվը:

11 մետրանոցից աչքի ընկավ Մոսեսը: Նիգերիան ևս մեկ 11 մետրանոց կարող էր վաստակել: Իր տուգանային հրապարակում ձեռքով խաղաց Ռոխոն, սակայն գլխավոր մրցավարը VAR-ի օգնությամբ որոշում կայացրեց չնշանակել 11 մետրանոց հարված:

Հանդիպման վերջում Ռոխոն, դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ, հաղթանակ պարգևեց իր թիմին: