Search
Close this search box.

Սպիտակ տունը կոչ Է արել Թուրքիային ժողովրդավարության ամրապնդման քայլեր ձեռնարկել երկրում

Միացյալ Նահանգները կոչ Է անում Թուրքիային ժողովրդավարության ամրապնդման քայլեր ձեռնարկել երկրում, ինչպես նաեւ նպաստել Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունների լուծմանը:

Այդ մասին հունիսի 25-ին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը լրագրողների համար անցկացված բրիֆինգի ժամանակ: Նրա խոսքով՝ ներկայում Սպիտակ տանը պլանավորում են կազմակերպել պետության ղեկավար Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Մենք կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման եւ երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների լուծման ուղղությամբ առաջընթացը շարունակելու համար»,- ասել Է Սանդերսը: