Search
Close this search box.

Կարեն Ասրյանի հուշամրցաշարում առաջատարներն արդեն յոթն են

Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարում 5 տուրից հետո 4-ական միավոր են վաստակել միանգամից 7 շախմատիստ:

Առաջատարների թվում են նաեւ մեր գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը եւ Հայաստանի չեմպիոն Հայկ Մ. Մարտիրոսյանը:

Առաջատարներին անմիջապես հետապնդում են 12 շախմատիստ, որոնք ունեն 3,5-ական միավոր: Նրանցից յոթը ներկայացնում են Հայաստանը:

Առաջնորդվելով մրցաշարին վիճակից, այսօր կայանալիք 6-րդ տուրում մեր համար հետաքրքիր են հետեւյալ հանդիպումները.

Հրանտ Մելքումյան – Զավեն Անդրիասյան

Արման Փաշիկյան – Հայկ Մարտիրոսյան

Վիտալի Բերնադսկի – Հովհաննես Գաբուզյան