Search
Close this search box.

«Ես 4 տարի «Գյումրի-Գարեջուր» չեմ մտել». Սամվել Բալասանյանը՝ չվճարված միլիոների հասնող հարկերի մասին

«Մենք պետք է բոլորս կարողանանք ամեն ինչ անել, որպեսզի մեր հարկերն ու տուրքերն հավաքենք: Սա սկզբունք է, առանց դրա հնարավոր չէ բյուջե ունենալ: Եթե ինչ-որ խախտումներ կան՝ կպարզաբանեն և ամեն ինչը իրա տեղը կընկնի: Ես ճիշտ ասած, երևի,  4 տարի «Գյումրի-Գարեջուր» չեմ մտել»,- անդրադառնալով  «Գյումրի-Գարեջուր»  ընկերությունում ՊԵԿ գործողություններին, լրագրողներին փոխանցեց  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Բերեք մանրամասների մեջ չմտնենք, որովհետև հետաքննություն է գնում, չխանգարենք: Հիմա, ամենակարևոր խնդիրը՝ էն իրականությունը, որը  կա՝ բացահայտվի, որպեսզի հասկանանք»,-նշեց Սամվել Բալասանյանը:

Հարցին, թե հաճախ են ստուգում, Սամվել Բալասանյանը պատասխանեց. « Պարզ է՝ պիտի ստուգեն, բոլոր տեղերը պետք է ստուգեն: Էսօր, ես ամեն օր, ծանուցում եմ տալիս մեր քաղաքի բնակիչներին, որպեսզի իրենք հարկերն ու տուրքերը, գույքահարկն ու հողի հարկը վճարեն, ոնց կարող ենք մենք  հարկ չհավաքենք և  կարողանանք գոյատևել: Չի կարող այդպես լինել»,-նշեց նա՝ ընդգծելով, որ եթե պատժելու մարդ կա պետք է պատժվի, եթե հարկը չեն մուծել՝ պետք է մուծեն և բոլորը պետք է դա անեն:

Հիշեցնենք, որ ՊԵԿ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ, որից մոտ 210 միլիոն դրամ` ակցիզային հարկ, և ավելի քան 150 մլն` շահութահարկ:

ArmLife.am