Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱ-2018. Լեհաստանը պարտվեց Սենեգալին

Աշխարհի առաջնության խմբային փուլում կայացավ առաջին տուրի վերջին հանդիպումը:

H խմբում Լեհաստանի հավաքականը «Օտկրիտիե» ստադիոնում մրցեց Սենեգալի հետ: Սենեգալցիները  հաղթանակ տարան Լեհաստանի նկատմամբ, հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով:

Հանդիպման հաշիվը բացվեց 37-րդ րոպեին: Լեհաստանի հավաքականի պաշտպան Չիոնեկը գրավեց սեփական դարպասը:

Հանդիպման 60-րդ րոպեին Կրիխովյակի կոպիտ սխալից հետո Նյանգը կրկնապատկեց խաղի հաշիվը:

Լեհաստանի հավաքականին հաջողվեց 86-րդ րոպեին կրճատել հանդիպման հաշիվը Գրոսիցկիի հրաշալի փոխանցումից հետո Կրիխովյակը գրավեց սենեգալցիների դարպասը: