Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հիմա «չագուչը, մեխը և նալը» ժողովրդի ձեռն ա». օգտատերերը՝ Մանվել Գրիգորյանին

Համացանցում օգտատերերը տարածում են 2015-ի փետրվարի ՀՀԿ հայտնի նիստի տեսանյութը («նվիրված» Գագիկ Ծառուկյանին), որտեղ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ելույթ էր ունեցել՝ դիմելով Սերժ Սարգսյանին. «Համ չագուչն ա ձեր ձեռը, համ մեխը, համ նալը: Ոնց ուզում եք, օգտագործեք»:

Օգտատերերը, հիմա նույն տեսանյութի տակ գրում են. «Հիմա «չագուչը, մեխը և նալը» ժողովրդի ձեռն ա»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ ձերբակալել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին: