Search
Close this search box.

Երևանում համաշխարհային ֆուտբոլի աստղերի մասնակցությամբ հանդիպում կկայանա

Հուլիսի 8-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա համաշխարհային ֆուտբոլի աստղերի մասնակցությամբ հանդիպում` Լատինական Ամերիկայի և Եվրոպայի թիմերի միջև։ Այսօր, խաղի կազմակերպիչ, «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը մանրամասներ է ներկայացրել։

Լատինական Ամերիկայի հավաքականի կազմում հանդես կգան Ռիվալդոն, Կաֆուն, Գաբրիել Բատիստուտան, Էրնան Կրեսպոն, Իվան Կորդոբան, Սերժինյոն, Իվան Սամորանոն։

Եվրոպայի հավաքականի կազմը կլինի՝ Պաոլո Մալդինի, Յուրի Ջորկաեֆը, Ռայան Գիգս, Դեմետրիո Ալբերտինի, Խրիստո Ստոիչկովը, Իգոր Բելանովը, Կախա Կալաձեն և Լևան Կոբիաշվիլին։

Բանակցություններ են ընթանում Խավիեր Ձանետտիի, Ֆրանչեսկո Տոտտիի, Կակայի, Պույոլի, Մաքսիմ Կովտունի և Ռոնալդինյոյի հետ։

Արամ Խաչատրյանի համերգասրահի տարածքում կազմակերպվելու է նաև ֆան-զոնա՝ երկրպագուների համար։ Մարզադաշտի տոմսերի գներն սկսվում են 5000 դրամից։ Դրանք վաճառքի կհանվեն հունիսի 11-ին:

Բացի այդ, երկրպագուներին անակնկալներ են սպասվում՝ հանդիպումներ ֆուտբոլիստների հետ, մրցույթներ և այլն։