Search
Close this search box.

Հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել մոտ 25 ջրալցում. «911» ծառայությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել

Ուժեղ անձրևի հետևանքով առաջացած պատահարները փրկարարների ուշադրության կենտրոնում են

Մայիսի 26-ին, ժամը 17:44-ից եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով «911» ծառայությանը բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի վարչական շրջաններում տեղի ունեցած արտակարգ դեպքերի և պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ բնակելի շենքերում և շինություններում տեղի է ունեցել մոտ 25 ջրալցում, ճանապարհի երթևեկելի հատվածներում՝ մոտ 12 պատահար:

Բոլոր ահազանգերը սպասարկվում են ըստ առաջնահերթության: