Search
Close this search box.

«Քաղաքապետարանը Դերժինսկու դպորցի տարածքը վաճառել է մասնավորի». Ալեն Սիմոնյանի հայտարարությունը

«Երեկ երեկոյան տեղեկացա, որ Երևանի քաղաքապետարանն աճուրդով մասնավորի է վաճառել Ֆելիքս Դերժինսկու անվան դպրոցի դիմացի հանրային տարածքը: Ըստ իմ ունեցած տեղեկությունների, գնորդը Ներսիկ Նազարյանն է՝ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, որն արդեն կարող է այստեղ, ցանկության դեպքում, շենք կառուցել: Այս տարածքը հանրային տարածք է և պետք է բարեկարգվեր և տրամադրվեր դպրոցին»,- Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ինքն այս դպրոցում է սովորել:

Նա հավելեց, որ քաղաքապետարանից պարզաբանում է պահանջելու, թե ո՞վ և ի՞նչ իրավական հիմքերով է վաճառել Երևան քաղաքին պատկանող այդ տարածքը:

«Երևանը չի վաճառվելու, Տարոն Մարգարյան»,- ասաց Ա. Սիմոնյանը:

Տեսանյութը՝ այստեղ