Search
Close this search box.

«Իրավունք». «Սուպեր կարատեիստ» Գոռ Վարդանյանին համատարած բոյկոտի են ենթարկում ու չեն բարեւում

«Իրավունք» թերթը «բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ վստահելի աղբյուրի՝ «սուպեր կարատեիստ» Գոռ Վարդանյանը Երեւանի քաղաքապետարանում եւ ավագանիում ենթարկվում է համատարած բոյկոտի, մեծամասնությունը նրանչեն էլ բարեւում:

Մեր աղբյուրի վկայությամբ՝ այն բանից հետո, երբ նա ուրացավ Սերժ Սարգսյանին հղած շնորհավորանքը եւ վերջինիս հրաժարականի օրը շամպայնի բաժակը ձեռքին հայտնվեց տեսանյութում, նրան արհամարհանքով են վերաբերվում ինչպես ՀՀԿ խմբակցությունում, այնպես էլ ավագանու հակառակ ճամբարի անդամները»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: