Search
Close this search box.

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից վերանայված մոտեցումները. Գիտա-պրակտիկ միջազգային սեմինար ՀՀ-ում

Կրծքագեղձի քաղցկեղը տարածվածության կանանց շրջանում առաջին տեղում է ՀՀ-ում: Գերխնդիր է մշտապես թարմացնել բուժման գործիքակազմը, որը թույլ կտա կազմակերպել քաղցկեղի արդյունավետ բուժումը ու խորացման կանխարգելումը: Այս նպատակով Երևանի գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյոկչյանը նախաձեռնել է “Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից, վերանայված մոտեցումները” խորագրով գիտա-պրակտիկ միջազգային սեմինարը, որը տեղի կունենան հունիսի 9-ին և 10-ին Ծաղկաձորում: Էրեբունի ԲԿ և Դավիդյանց լաբորատորիայի աջակցությամբ կազմակերվող միջոցառմանը առաջատար մասնագետներ են մասնակից լինելու նաև արտերկրից: Ներկա կլինեն Պետերբուրգի Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտի, Վրաստանի Տոդուայի անվան բժշկական կենտրոնի, Ղազախստանի Մամոլոգիայի կենտրոնի, Բելգիայի ONCO DNA գենետիկայի կենտրոնի բարձրակարգ մասնագետներ: Մասնակցություն կունենան նաև շուրջ 50 վիրաբույժներ ու ուռուցքաբաններ Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններից: Սեմինարի ընթացքում քննարկվելու են այնպիսի ակտուալ խնդիրներ, ինչպիսիք են վիրաբուժական բուժման ու քիմիաթերապիայի նոր մոտեցումներն ու միտումները:

Մանրամասներին հետևելու համար այցելեք այս հղմամբ