Search
Close this search box.

Ոստիկանությունը հերքում է իր ստորաբաժանումների կողմից անգործության մատնվելու մասին լուրերը

Ոստիկանությունը հերքել է հայկական մամուլում մայիսի 15-ին հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո ստորաբաժանումները մատնվել են անգործության և օպերատիվ-հետախուզական գործունեություն չի ծավալվում:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության հայտարարության մեջ ասվում է. «Մամուլում այսօր հրապարակում է արվել, թե ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո ստորաբաժանումները մատնվել են անգործության և օպերատիվ-հետախուզական գործունեություն չի ծավալվում:

Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Ոստիկանության աշխատանքը միշտ կրել եւ կրում է ինստիտուցիոնալ բնույթ:

Ոստիկանության և՛ ղեկավար կազմը, և՛ ստորաբաժանումները լիարժեք կատարում են իրենց գործառնական պարտականությունները, ինչը բխում է օրենքով սահմանված լիազորությունների իրականացման խնդրառությունից, իսկ աշխատանքի արդյունքների մասին հանրությունը կարող է դատել առնվազն վերջին օրերի լրահոսի տեղեկատվությամբ»: