Search
Close this search box.

Ով է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ինչ ուղի է անցել նա

Ըստ Վիքիպեդիայի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը  ծնվել է 1972 թվականի փետրվարի 15-ին։ Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թվականին ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ 1997-1999 թվականներին զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը: Աշխատել է Հայներարտբանկում (ներկայումս՝ Ամերիաբանկ), Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանում:

2006-2007 թվականներին եղել է Ինեկոբանկի գործադիր տնօրենը: 2002-2006 թվականներին համատեղությամբ խորհրդատու է աշխատել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում: 2007 թվականից եղել է ՎՏԲ Հայաստան բանկի գլխավոր տնօրենի տեղակալը: 2011 թվականին սկսել է աշխատել Արդշինբանկում՝ որպես Վարչության նախագահ։

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար, Արդշինբանկի Վարչության Նախագահ Մհեր Գրիգորյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2016 թվականին պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով։

2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մհեր Գրիգորյանին նշանակել է փոխվարչապետ։

Ամուսնացած է, ունի երկու երեխա: