Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեղարքունիքի երեք գյուղերի բնակիչներ սպառնում են նորից փակել ճանապարհը, եթե խաբված զգան

Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Չկալովկա, Նորաշեն և Ծովազարդ գյուղերի բնակիչները փակել էին Սևան -Գավառ ավտոճանապարհը:Պատճառն այն է, որ կաթնամթերք արտադրող ընկերությունները, որոնք միջնորդավորված կաթ են գնում գյուղացիներից, միայն վերջին տասը օրերի ընթացքում արդեն երրորդ անգամ իջեցնում են գյուղացուց գնվող կաթի գինը: Ճանապարհը բացվել է տարածքի ոստիկանապետի ջանքերով: Գյուղացիները ասում էին , որ իրենց խոստացվել է մինչև մայիսի 16 խնդրին լուծում տալ պետական սուբսիդավորման եղանակով, ինչը հենց գյուղացիները քիչ հավանական են համարում, իսկ հարցը չլուծելու դեպքում ճանապարհը նորից փակելու են` այդ եղանակով վարչապետի ուշադրությունը հրավիրելով իրենց խնդրին:
Մանրամասները` տեսանյութում.