Search
Close this search box.

ԿԳՆ-ի առաջնահերթ խնդիրներից է ՇՊՀ-ի հարցը. ԿԳ նախարար

Վստահ եմ, որ առաջիկա օրերին Կրթության և գիտության նախարարության գործունեության արդյունքները կտեսնեք, ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց նորանշանակ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Ըստ նրա, ոլորտում առաջնահերթ խնդիրներից է Շիրակի պետական համալսարանի հարցը. «Պետք է հասկանանք՝այդ բարձիթողի վիճակն ու անիրավությունը ինչպես ենք շտկում»,-ասաց նա:

Բացի այդ, ըստ նախարարի՝ առաջիկայում ավարտական և ընդունելության քննություններ են, որոնց  պետք է անդրադառնան. «Ամեն ինչ լավ է լինելու, բոլոր խնդիրները լուծվելու են, մեր կրթական համակարգը օրեցօր բարելավելու է ու դուք դրա արդյւոնքները տեսնելու եք»,-նշեց նախարար Ա. Հարությունյանը: