Search
Close this search box.

Գյումրիում 45-ամյա տղամարդուն հայտնաբերել են կախված

Մայիսի 12-ին, ժամը 01:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (հնարավոր է ինքնասպանություն գործած լինի). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքում՝ կախված վիճակում, հայտնաբերել 1973 թ.-ին ծնված Ռ. Հ.-ի դին: