Search
Close this search box.

«Ժամանակ». Նոր տեղապահ. ում է տրվել ռուսահայ օլիգարխիայի շահերի ներկայացման առաքելությունը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում Ռուսաստանի և ռուսահայ օլիգարխիայի շահերի ներկայացման առաքելությունը «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանից փոխանցվել է «Ավալոն» ընկերության սեփականատեր, Ռուսաստանում «Մերսեդես» մակնիշի ներկայացուցիչ Կամո Ավագումյանին:

Ավագումյանը նախորդ տարի ձեռք էր բերել «Արտֆուդ» ընկերությունը, հայտնի է դարձել, որ նա ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը և շարունակելու է ընդլայնել իր տնտեսական ներկայությունը Հայաստանում:

Ավագումյանը փորձելու է ձևավորել օլիգարխների մի բևեռ, որը պետք է պաշտպանի Ռուսաստանի տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը Հայաստանում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: