Search
Close this search box.

«Ժամանակ». ՀՀԿ-ում ցուցակ են կազմել, թե ով է կողմ քվեարկելու Փաշինյանին եւ քանի ձայն է ստանալու նա

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում ուզում են  կազմել այն ՀՀԿ-ականների ցուցակը, որոնք մայիսի 8-ին պետք է քվեարկեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: Հաշվարկը արվում է այնպես, որ Փաշինյանը ստանա 54 ձայն, անհրաժեշտ 53-ի փոխարեն:

Սա արվում է ցույց տալու համար, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ միասնական, եւ նույնիսկ կողմ քվեարկողները դա անում են կուսակցության որոշմամբ եւ ոչ թե կուսակցությունից թռնելու հետեւանքով»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում