Search
Close this search box.

«Ժամանակ». Լֆիկն ընդդեմ շարժման. Ինչպես է նա պատրաստվում ետ բերել խանութների բոյկոտից կրած վնասը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Երևան սիթի» սուպերմարկետների աշխատակիցները շարունակում են պնդել, որ այդ ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը խանութների բոյկոտի պատճառով առաջացած վնասը դնում է շարքային աշխատակիցների վրա:

Ալեքսանյանն ասել է, թե քանի որ խանութները այդ օրերին աշխատել են վնասով, այդ պատճառով աշխատակիցները աշխատավարձ չեն ստանա:

Հնարավոր է, որ իր այդ գործելաոճով Ալեքսանյանը ոչ միայն փող է խնայում, այլ նաև աշխատակիցներին տրամադրում համաժողովրդական շարժման դեմ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: