Search
Close this search box.

«Ժամանակ». Մարգարիտ Եսայանը «առևանգել» է Աղվան Վարդանյանի հոգին

«Ժամանակ» թերթը գրել է. «Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության կարկառուն դեմքերից մեկը՝ Մարգարիտ Եսայանը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի խնամին է, Մարգարիտի աղջիկը Աղվանի հարսն է: Հանրահավաքին մասնակցող մարդկանց շրջանում խոսում էին, թե Մարգարիտն այնքան «հզոր» է, որ աղջկա միջոցով կարողացել է հեղափոխել հին դաշնակցական Աղվանին, ով անցնելով ՀՀԿ–ի կողմը, խորհրդարանում դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանին: Աղվանն այնքան է «ազդված» խնամուց, որ արհամարհել է սեփական կուսակցությունից հեռացվելու վտանգը, այն կուսակցությունից, որը նրան «յուղոտ» նախարար ու քանիցս պատգամավոր դարձրեց»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: