Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ցուցարարներին ծեծած Մասիսի քաղաքապետի եղբայրը հասցրեց փախչել Ֆրանսիա

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, Երեւանում ապրիլի 16-ին բողոքի ցույցերի ժամանակ ծեծի էր ենթարկել ուսանողներին: Ընդ որում, ուսանողների վրա Համբարձումյանը հարձակվել էր ոստիկանների ներկայությամբ, կան նաեւ համապատասխան տեսագրություններ:

Սակայն մինչեւ հիմա կատարվածի առթիվ քրեական գործ չի հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե ինչու դատախազությունը չհանձնարարեց քրեական գործ հարուցել Հերացի փողոցում երիտասարդների նկատմամբ Մասիսի քաղաքապետի եղբոր կողմից բռնություններ կիրառելու վերաբերյալ:

Ի պատասխան դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել են. «Քրեադատավարական օրենքով սահմանված ժամկետներում պետք է կայացվեն համապատասխան դատավարական որոշումներ»:

Մինչ այդ, հիշեցնենք, ըստ շրջանառվող լուրերի՝ Համբարձումյանը հասցրել է ճողոպրել ՀՀ-ից. ասում են՝ փախել է Ֆրանսիա»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: