Search
Close this search box.

Չարենցավանցիները պատրաստվում են փակել Սևան -Երևան միջպետական ճանապարհը.Ծառուկյանին պատկանող ավտոբուսները չքացել են

Վարդան Մակինյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՏԻՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հարգելի Չարենցավանի բնակիչներ արդեն տևական ժամանակ 4 օր չի աշխատում ԱԺ պադգամավոր, Ծառուկյան խմբակցության ղեկավար, ասում են նաև ՄԵԾ ԲԱՐԵՐԱՐ Գագիկ Ծառուկյանին պատկանող Մուլտի ավտո տրանս ՍՊԸ-ին պատկանող Չարենցավան-Երևան ավտոբուսները: Առիթից օգտվելով որոշ անբարեխիղճ տաքսի վարողներ ուղևորափոխադրումը 500-ից դարձրել են 1000 ՀՀ դրամ: Ես այս մասին տեղեկացրել եմ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ, ինձ խոստացել են 2 ժամվա մեջ հետ զանգել: Առաջարկում եմ այն չարենցավանցիներին որոնք մտահոգ են հարցի լուծման համար ժամը 18:00-ին հավաքվել և փակել Սևան-Երևան միջպետական ճանապարհը: Հորդորում եմ ՀՀ ոստիկանությանը աջակցել մեր ակցիային, այսինքն մեր անվտանգության երաշխավորը լինեն, իսկ ընկերներիս կխնդրեմ այս գրառման մեկնաբանություններում թեգ անել պատկան կառույցներին, և լրագրողներին: