Search
Close this search box.

Արտերկրում սովորող երիտասարդները հանդես են եկել հայտարարությամբ

Արտերկրում սովորող մի շարք երիտասարդներ հայտարարությամբ են հանդես եկել, որում ասված է.

«Մենք՝ արտերկրում սովորող ՀՀ քաղաքացիներս, հայտնում ենք մեր աջակցությունը՝ Հայաստանում մշտապես կեղծվող ընտրությունների և կեղծված սահմանադրական հանրաքվեի միջոցով ձևավորված ավտորիտար համակարգի դեմ պայքարի դուրս եկած և իրենց քաղաքական և քաղաքացիական ազատություններն իրացնող մեր համաքաղաքացիներին: Միևնույն ժամանակ, մենք դատապարտում ենք իշխանությունների կողմից բռնության դրսևորման ցանկացած փորձ և պրովոկացիոն գործողություն: Կոչ ենք անում իշխանություններին, հավատարիմ մնալ ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների կողմից ընդունված մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների մասին հռչակագրերում արձանագրված սկզբունքներին և դադարեցնել խաղաղ ցուցարարներին ուղղված ցանկացած սպառնալիք»:

Հայտարարությանը միացել են՝

Արշակ Մուսախանյան – Բեռլինի Ազատ համալսարան, Գերմանիա

Զարուհի Սիմոնյան – Մոսկվայի տնտեսագիտության ավագ դպրոց, ՌԴ

Վահագն Ալեքսանյան – Հորդանանի պետական համալսարան, Հորդանանի Հաշիմյան թագավորություն

Անդրանիկ Շիրինյան – Բոլոնյայի համալսարան,  Իտալիա

Տարոն Բաբայան – Սանկտ-Պետերբուրգի Պետական Պոլիտեխնիկական Համալսարան, ՌԴ

Մարթա Մամյան – Ռենոյի Նևադայի համալսարան, ԱՄՆ

Մեսրոպ Անդրիասյան – Միլանի Պոլիտեխնիկական Համալսարան, Իտալիա

Անի Բաղդասարյան – Մարբուրգի Ֆիլիպս Համալսարան, Թեքսասում Դալասի Համալսարան, Ֆրանսիա

Արման Խալաթյան – Սանկտ-Պետերբուրգի Պետական Արդյունաբերական Տեխնոլոգիաներ և Դիզայնի համալսարան, ՌԴ

Երվանդ Աբրահամյան – Ստամբուլ, Անադոլու Կուլտուր հիմնադրամ,

Թուրքիա Զարուհի Հակոբյան – Մոսկվայի տնտեսագիտության ավագ դպրոց, ՌԴ

Դավիթ Վարդանյան – Թուլուզ 3 համալսարան,Ֆրանսիա

Արման Խուդինյան – Լիսաբոնի Նովա համալսարան, Պորտուգալիա

Հրանուշ Թարզյան – Քյոլնի Ապոլոն համալսարան, Գերմանիա

Մերի Հայրապետյան – Ուվեղնի համալսարան, Ֆրանսիա Թագուհի Թորոսյան – Օլբորի համալսարան,

Դանիա Մհեր Հակոբյան – «Էքուինեթ», Բրյուսել, Բելգիա

Արևիկ Հակոբյան – Հումբոլդտի համալսարան, Բեռլին, Գերմանիա

Հրայր Մանուկյան – Ամստերդամի համալսարան, Նիդերլանդներ

Հայտարարությունը բաց է միանալ ցանկացողների համար: