Search
Close this search box.

«Հրապարակ». Երեկ ոստիկանները խիստ հսկողության տակ էին վերցրել բոլոր պետական շենքերը

«Երեկ ոստիկանները խիստ հսկողության տակ էին վերցրել բոլոր պետական շենքերը՝ կառավարություն, ԱԺ, նաև՝ ՀՀԿ գրասենյակ: Պետական աշխատողներից տեղեկացանք, որ սովորականից տարբերվել է ելումուտը՝ եթե նախկինում իրենց ճանաչելով ներս են թողել, հիմա պարտադիր ստուգել են, անցագիր պահանջել: Իրենք էլ սուսուփուս ենթարկվել են, բարձրացել կաբինետներն ու համացանցով հետևել զարգացումներին»,-գրում է թերթը: