Search
Close this search box.

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով «Սպուտնիկ Արմենիա»-ի գրավոր հարցմանը։
«Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որը ներկայում լրամշակման փուլում է և առաջիկայում կփոխանցվի թուրքական կողմին»,- ասված է ԱԳՆ-ի պատասխանում։