Search
Close this search box.

«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանին խոստացել էր նշա­նակել փոխքաղաքապետ, բայց այդպես էլ խոստումը չի կատարել

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեռ Երևանի ավագանու ընտրություններից առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանին`ՀէԿ-երի Նառային, խոստացել էր նշա­նակել փոխքաղաքապետ: Անգամ ասել է, թե այդ որոշումը «գեղեցիկ կնայվի գենդերային հավասարության տեսանկյունից, քանի որ ԱԺ-ում էլ երկար ժամանակ փոխնախագահներից մեկը միշտ կին է եղել: Սակայն Մարգարյանն այդպես էլ իր խոստումը չի կատարել` փոխարենը Նահապետյանին որպես փոխհատուցում տալով ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմել է Նաիրա Նահապետյանին, սակայն նա հայտնեց, թե Ժնևում է և չի կարող խոսել. «Դու ռոումինգ ես հիմա զանգել, ես գործարար համաժողովի եմ»: Երբ մեր թղթակիցը կրկնել է հար­ցը, ահռելի հարստության տեր, բազմաթիվ ՀԷԿ-երի սեփականատեր Նահապետյանն ասել է. «Չեմ կարող չեմ կա­րող, փողերը գնացին, լավ մերսի, ցտեսություն», և արագ անջատել հեռախոսը»,-գրում է թերթը: