Search
Close this search box.

Հանրային ռադիոն սա դրել է իր կայքում՝ միանալով ստին և տիրաժավորելով սուտը

«Մեր տխուր իրականության դեմքը՝ սուտ, կեղծիք, ու բոլորը գիտեն, որ սրան հավատացող չկա: Սուտը արժեհամակարգ քանդելու միջոց է: Սուտը հասարակության դաստիարակության վատ, շատ վատ, վատագույն միջոց է: Ինստիտուցիոնալ սուտը հենց այն է, ինչը հաստատում է՝ ինչպիսին իշխանությունն է, այնպիսին հասարակությունն է, և հերքում է, որ ամեն հասարակություն ստեղծում է իր նման իշխանություն: Իրականում ամեն իշխանություն ստեղծում է իր նման հասարակություն: Եթե հասարակությունը «գողական է», դա իշխանության գողականության գավառական պատճեն է: Ափսոս, որ Հանրային ռադիոն սա դրել է իր կայքում՝ միանալով ստին և տիրաժավորելով սուտը: Ես Հանրային ռադիոյի տնօրենի մասին ավելի բարձր կարծիք ունեմ: Հիրավի, ճահիճը բոլորիս է կլանում»,- իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` անդրադառնալով Հանրային Ռադիոյի կայքում տեղադրված այն հաղորդագրությանը, ըստ որի Հանրային Ռադիոն հոսանքազրկվել է վթարի պատճառով:

Դիտարկմանը, որ դա տեղի ունեցավ հենց այն պահին, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը եւ իր աջակիցները գտնվում էին Հանրային ռադիո շենքում, արդյոք այդտեղ դիտավորություն չկա, ՀԷՑ մամուլի քարտուղարը պնդեց, որ դա էլեկտրաէներգիայի վթարային անջատում էր: