Search
Close this search box.

Վարորդները փակել են Երևան -Գյումրի ճանապարհի հատվածը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Անդրեյ Սիմոնյանը ժամանել է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի հատված, որտեղ ճանապարհը փակել են բեռնատարների վարորդներ: Նրանք, արդեն մի քանի ժամ փակ պահելով երթևեկությունը, բողոքում են թույլատրելի քաշից ավելի բեռ բարձելու համար տուգանքների դեմ: Վարորդները նախարարությունից պահանջում են չեղարկել տուգանքները:
Փոխնախարարը պատրաստակամություն է հայտնել ընդունելու վարորդներին և լսել նրանց հուզող խնդիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փոխնախարարը հորդորել է նրանց քննարկում անցկացնել նախարարությունում: «Եկեք միասին քննարկենք, որ չտուժի և օրենքը, և դուք»,- վարորդների հետ հանդիպման ժամանակ ասաց Անդրեյ Սիմոնյանը:
Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում ապրիլի 12-ին բեռնատարի վարորդները փակել են ճանապարհը` կաթվածահար անելով երթևեկությունը: Պատճառը կառավարության կողմից ընդունված որոշումն է, որի հետևանքով մի շարք վարորդներ տուգանվել են թույլատրելի քաշից ավելի բեռ բարձելու համար: