Search
Close this search box.

Ազատության հրապարակ` վաղը՝ 18:30-ին, պայքար Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ:

Շարունակվում է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի #ԻմՔայլը քայլարշավը` Գյումրիից դեպի Երեւան: Այս պահին նրանք արդեն հասել են Կոտայքի մարզ: Նիկոլ Փաշինյանն այսօր դիմեց ՀՀ բոլոր մարզերի բնակիչներին, հատ-հատ նշելով այդ մարզերում գտնվող համայնքները եւ բնակավայրերը: Նա իր ուղերձում ասաց, որ ապրիլի 13-ին՝ ժամը 18:30-ին, բոլորը լինեն Ազատության հրապարակում: Փաշինյանը ուղերձով դիմեց նաեւ սփյուռքի բոլոր հայ համայնքներին՝ գործուղվել դեպի Երեւան, Ազատության հրապարակ` վաղը՝ 18:30-ին, որպեսզի պայքարեն Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ: