Search
Close this search box.

Սամվել Ալեքսանյանի աղջկա ակնկալիքը կառավարությունից

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ն հայտ է ներկայացրել կառավարությանը եւ ակնկալում է հարկային արտոնություն ստանալ:

Կառավարության վաղվա նիստի օրակարգում է «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» որոշման նախագիծը:

Մաքսատուրքից ազատելու վերաբերյալ նախագիծը նիստի ընթացքում կզեկուցի էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը: