Search
Close this search box.

«Ժամանակ». Հունվարի 3-ը, 4-ը և 5-ը այլևս չեն լինի տոնական օրեր

«Ժամանակ» թերթը գրում է, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է ստիպել Հայաստանի բնակչությանը ավելի շատ աշխատել: Եվ ամենակարևորը՝ դա արվում է ազգային հողի կամ ինչպես կասեին սփյուռքում՝ ազգային գետնի վրա: Ինչպես խոստացել էր վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարությունը որոշել է փոփոխություն կատարել ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում:

Ըստ առաջարկվող փոփոխության՝ հունվարի 3-ը, 4-ը և 5-ը այլևս չեն լինի տոնական օրեր: Ի դեպ, սրանով կառավարությունը հետողորմյա է անում նախկինում ընդունված փոփոխությունը, որով հունվարի այդ երեք օրերը հայտարարվեցին ոչ աշխատանքային:

Տոների և հիշատակի օրերի մասին օրենքը ընդունվել է 2001թ., և այն ժամանակ հունվարի 3-ը, 4-ը և 5-ը աշխատանքային էին:

Միայն 2009թ. դեկտեմբերի 10-ին կառավարության առաջարկով խորհրդարանը փոփոխություն կատարեց օրենքում, և հիշյալ երեք օրերը ևս ճանաչվեցին ոչ աշխատանքային: Մի՞թե 9 տարի անց իշխանությունը Հայաստանում դարձել է ավելի ազգային, թե՞ ուղղակի Կարեն Կարապետյանը որոշել է ավելի աշխատասեր երևալ: Ի դեպ, հունվարի սկզբին նա գրեթե 15 օր Հայաստանում չէր և հանգստանում էր: