Search
Close this search box.

«Փաստ». Վարչության պետը 7 անշարժ գույք ունի, որից չորսը՝ հողամաս

Կառավարություն

«Փաստ» օրաթերթը գրում է.« ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման եւ բնապահպանական վարչության պետ Կարեն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Սարգսյանը հայտարարագրել է յոթ անշարժ գույք՝ չորս հողամաս եւ մեկական առանձնատուն, հասարակական նշանակության շինություն եւ անավարտ շինություն:

Հայտարարագրել է նաեւ «NISSAN TEANA 250XV V6» մակնիշի ավտոմեքենա:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 25 միլիոն դրամ, 70 հազար ամերիկյան դոլար ու 25 հազար եվրո: Եկամուտներն էլ կազմել են 6 միլիոն 252 հազար դրամ ու ստացվել 2 միլիոն 352 հազար դրամ աշխատավարձից ու 3 միլիոն 900 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճարից»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: