Search
Close this search box.

Հայտնի է Երեւանից Տվեր ուղեւորվող ավտոբուսի վթարի զոհի ինքնությունը

Երեւանից Տվեր ուղեւորված ավտոբուսի` Վորոնեժի շրջանում վթարի հետևանքով զոհի ինքնությունը հայտնի է: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, նա ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Ս. Սուքիասյանն է: Վթարի հետեւանքով մահացել է նաեւ ռուական բեռնատարի վարորդը:

Պատահարի պահին ավտոբուսում եղել է 50 ուղեւոր` 2 վարորդն ու 48 ուղեւորները: Կա 9 տուժած, որոնցից երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:Հայկական ավտոբուսի 40 ուղեւորները տեղավորվել են Պավլովսկի շրջանի «Как дома» հյուրանոց:

Ավտոբուսը պատկանում էր կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող, մրցույթում հաղթած «Ման Տուր» ընկերությանը: