Search
Close this search box.

Տավուշում հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Նախօրեին Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող:

Pastinfo.am-ին տեղեկությունը հաստատել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, նրա վիճակը կայուն ծանր է գնահատվում:

Հայտնի է նաև, որ հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Դեպքի հանգամանքները պարզվում են: