Search
Close this search box.

Ձերբակալվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին

Ֆրանսիայում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին՝ 2007 թվականի նրա նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործով, տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դատական աղբյուրներին:

Քրեական գործը բացվել էր դեռ 2012 թվականին, որը հետագայում  կասեցվեց: 2017 թ-ին գործը կրկին վերսկսվեց, իսկ դատավորը Նիկոլա Սարկոզիի դեմ նախնական մեղադրանք է ներկայացրել` նշելով, որ  բավարար ապացույցներ կան քրեական գործընթաց սկսելու համար:

Այս գործով հունվարի սկզբին ձերբակալվեց նաև գործարար Ալեքսանդր Ջուհրին:

Հիշեցնենք, որ Սարկոզին զբաղեցրել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը 2007 -2012 թթ-ին:

ArmLife.am