Search
Close this search box.

«Ժամանակ». Լծակազուրկը. Նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ այլևս չի կարող ստորագրել

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հավանություն տվեցին Միջազգային պայմանագրերի մասին օրենքի նախագծին: Եվս մի օրենք, որով զրոյի են հավասարեցվում պետության գլխի, այն է՝ նախագահի լիազորությունները:

Ներկայումս գործող օրենքով նախատեսվում է, որ Հայաստանում միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության նախագահը, կառավարությունը, վարչապետը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, գերատեսչությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտները։

Կատարվող փոփոխությունից հետո հանրապետության նախագահը առանց կառավարության, այսինքն՝ վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: