Search
Close this search box.

Թուրքիան վերահսկողության տակ է վերցրել Աֆրինը

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է Սիրիայի քրդաբնակ Աֆրինը վերահսկողության ներքո վերցնելու մասին, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:

«Աֆրինի վրա արդեն ծածանվում են ոչ թե ահաբեկիչների պատռված եւ կողտոտ խորհրդանիշները, այլ կայունությունն ու անվտանգությունը խորհրդանշող դրոշները: Հիմա Աֆրինի վրա ծածանվում են Թուրքիայի եւ Սիրիական ազատագրական բանակի դրոշները», ասել է Էրդողանը: