Search
Close this search box.

Հայկական զինուժի կորուստները 2018-ի փետրվարին

2018-ի փետրվարի 1-ից 28-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 4 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական է, հիշեցնում է razm.info-ն:

Մարտական կորուստներ

• Փետրվարի 7-ին ՊԲ հարավային ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:

• Փետրվարի 22-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:

Ոչ մարտական կորուստներ

• Փետրվարի 8-ին Ստեփանակերտի զինհոսպիտալում հիվանդության պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը:

• Փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, զինհոսպիտալում առողջական խնդիրների պատճառով մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ստեփան Ստեփանյանը:

Վիրավորներ

• Փետրվարի 22-ին Տավուշի մարզի ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում հրազենից վիրավորվել է ժամկետային զինծառայող:

Ամիս Մարտական Ոչ մարտ. Վիրավոր
Հունվար 1 4 4
Փետրվար 2 2 1