Search
Close this search box.

Գոռ Վարդանյանը նախկինում՝ մարտի 8-ի առթիվ, դիֆերամբներ էր ձոնում կանանց, հիմա՝ մի համեստ բացիկ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը՝ մարտի 8-ի կապակցությամբ մի համեստ բացիկ է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհավորելով կանանց և աղջիկների մարտի 8-ը:

Գոռ Վարդանյանն այս տարի խուսափել է գովեստի խոսքեր ձոնել կանանց ու մեծարել հայ կնոջ տեսակը: Ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քաղաքապետի օգնականը, հավանաբար, հասկացել է, որ ինչ էլ գրի՝ այն կոպեկի արժեք չի ունենալու և այս անգամ ևս կարժանանա հասարակության քննադատությանը:

Պարզապես հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 8-ին Գ. Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ի սրտե շնորհավորում եմ մեր սիրելի մայրերի, կանանց և աղջիկներին՝ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։
Ցանկանում եմ, որ լինեք սիրով լեցուն ու երջանիկ։
Շնորհավոր մարտի 8»:

Իսկ մի քանի տարի առաջ էլ Գոռ Վարդանյանը՝ խորապես մեծ հարգանք տածելով գեղեցիկ սեռի նկատմամբ, միամսյակի առթիվ, դիֆերամբներ էր ձոնել կանանց:

«Սիրելի Մայրեր, Քույրեր, Կողակիցներ և Դուստրեր իմ և Միջազգային Դուքենդո ֆեդերացիայի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:

Խորապես մեծ հարգանք եմ տածում գեղեցիկ սեռի նկատմամբ:
Ցանկանում եմ բոլոր կանանց առողջություն, անսահման սեր և կանացի հմայք:
Թող գարնանային ջերմությունն ու գեղեցկությունը միշտ ուղեկից լինեն Ձեզ: Թող Ձեր կյանքում նման արևոտ ու վառ տոները հարատև լինեն և թող Ձեր աչքերում միմիայն տեսնենք երջանկության արցունքներ:

Մենք շնորհակալ ենք միշտ մեր կողքին լինելու, մեզ սատարելու, սիրելու համար, շնորհակալ ենք Ձեր բարության, համբերատարության և ընկեր լինելու կարողության համար:
Թեկուզ ամեն օր չենք ասում այդ մասին, բայց վստահ եղեք, մենք միշտ զգում և բարձր ենք գնահատում ձեր` հոգատար մոր, սիրող կնոջ, հայրենի օջախի անձնուրաց պահապանի տքնաջան աշխատանքը: Եղեք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ, շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ, և թող Աստված հովանի լինի ձեզ և ձեր ընտանիքներին»:

Ինչպես կասեր ֆրանսիացի սոցիոլոգ, փիլիսոփա-պոստմոդեռնիստ Ժան Բոդրիյարը՝ ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում է մեր աչքի առաջ, ամեն ինչ նոր տեսք է ստանում, և, սակայն, ոչնչում փոփոխություն չկա:

ArmLife.am