Search
Close this search box.

«Ժամանակ». Արմեն Գևորգյանը՝ փոխվարչապետ. Ո՞վ կլինի երկրորդը

«Ժամանակ» թերթը գրում է. « Ապագա կառավարության կազմը գնալով ավելի որոշակի է դառնում: Հայտնի է, թե ով է զբաղեցնելու վարչապետի, առաջին փոխվարչապետի, այժմ նաև փոխվարչապետի պաշտոնը:

«Ժամանակի» տեղեկություններով՝ այդ պաշտոնը կզբաղեցնի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը: Նկատենք, որ Գևորգյանը արդեն երկու անգամ զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոն, առաջին անգամ, երբ Սերժ Սարգսյանը նոր էր ստանձնել նախագահի պաշտոնը և ևս մեկ անգամ 2014թ. Հովիկ Աբրահամյանի կառավարությունում:

Մնում է պարզել, թե ով է լինելու երկրորդ փոխվարչապետը, իսկ դա շատ բանով կախված է այն հանգամանքից, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը մաս կկազմի՞ նոր կառավարությանը»:

Մանրամասը`թերթի այսօրվա համարում: