Search
Close this search box.

ՀՀ վարչապետ. «Ինֆորմացիա կա, որ այդ դեղատոմսերը դեղատների դեմը գրում, տալիս են», դեղադոմսերով դեղեր գնելու որոշումը կասեցվեց

Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը կառավարության նիստին խնդրեց հավանության արժանացրել օրակարգում ներառնված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման գործողությունը մասնակի կասեցնելու մասին» նախագիծը: «Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակն՝ առաջարկում ենք անցման ժամանակացույց. առավել ռիսկային հոգեմետ դեղերը և հակաբիոտիկները դրվել են մարտի 1-ից, հաջորդ փուլից՝ հունիսի 1-ից պարտադիր պահանջը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա, և արդեն հոկտեմբերի 1-ից, պահանջը օրենսդրական ամբողջ ուժով կտարածվի դեղերի ողջ ցանկի վրա»,- նշեց Ս. Մարգարյանը: Արձագանքելով առողջապահության փոխնախարարին՝ վարչապետն կարեն Կարապետյանը նշեց. «Պարոն Մարգարյան, խնդրում եմ ուշադիր լինեք՝ արդեն ինֆորմացիա կա, որ այդ դեղատոմսերը դեղատների դեմը գրում, տալիս են և դրա համար լրացուցիչ վճար կա: Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա դա»: