Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Հարությունյանի բարձրագույն կոչումը` Սահմանադրությունից դուրս

Պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու հարցը քննարկվում է ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Հանձնաժողովի նորընտիր նախագահ Գևորգ Կոստանյանը Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հորդորեց գործել Սահմանադրության շրջանակներում։
«Հիմա որ բերել եք այս օրենքի նախագիծը, ուրեմն Սահմանադրությանը համապատասխան պետք է անեք, պարոն Հարությունյան։ Դուք հիմա չեք կարող բարձրագույն կոչում տաք որևէ մեկին, եթե շատ ուզենաք էլ, որովհետև այդ հասկացությունը Սահմանադրությունից դուրս է»,- ասաց Կոստանյանը։
«Դուք ունեք չէ՞ հերոսներ, դա բարձրագույն պետական պարգևն է», արձագանքեց Դավիթ Հարությունյանը։

«Հիմա ուզում եք նոր բան մտցնել, որ նախատեսված չէ՞ Սահմանադրությամբ», հարցրեց Կոստանյանը։
Հայտարարեցին ընդմիջում` հարցը համաձայնեցնելու համար:
Մանրամասները տեսանյութում.