Search
Close this search box.

Ուժեղ ձնաբքի պատճառով հետաձգվել են բազմաթիվ, այդ թվում՝ Մոսկվա-Երևան չվերթները

Մոսկվայում ձնաբքի պատճառով հետաձգվել են տասնյակ, այդ թվում՝ դեպի Երևան երկու չվերթներ։

«Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակի համաձայն, հետաձգվել են «Աէրոֆլոտ» ավիաընկերության SU 1858 և SU 1860 Մոսկվայից Երևան չվերթները։

Վերջին տվյալների համաձայն՝ Մոսկվայում հետաձգված կամ չեղարկված չվերթների թիվը հասել է 53-ի։ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 3, չեղարկվել՝ 2 չվերթ, «Դոմոդեդովոյում» հետաձգվել և չեղարկվել է 23, «Շերեմետևոյում»՝ 25 չվերթ։

Մոսկվայում մոլեգնող ձնաբքերը, վերջին 68 տարվա ընթացքում, ամենասաստիկն են եղել մարտ ամսվա համար։