Search
Close this search box.

40 օր շշկռվելու ենք ու չենք իմանալու, որ մեկին ասել՝ նախագահ Սարգսյան

Նախագահն ընդունել է նորընտիր նախագահին:
Այսպիսի վերնագրով լուր եմ տեսնում ու մտածում՝ ա՛յ մարդ, էս ի՜նչ ճոխ ենք ապրում, 40 օր երկու նախագահ ենք ունենալու:
Չէ, դուք, պատկերացնո՞ւմ եք, որքան բնակչությունը պակասում է, այնքան նախագահների թիվն ավելանում է:
40 օր շշկռվելու ենք ու չենք իմանալու որ մեկին ասել՝ նախագահ Սարգսյան:
Հալալ է հային, որը միշտ առաջնորդվում է՝ ,,Շատ ըլնի, քիչ չլնի,, սկզբունքով:
Էս էն դեպքն է, երբ ասում են՝ հարսանիքն էնքան ճոխ ու մարդաշատ էր, որ ստիպված հարսին երկու տեղ էին դրել.
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից