Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելուն

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, Զախարովան ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները պատմական բնույթ ունեն, որոնք ամրապնդված են երկկողմ փաստաթղթերով:
«Դրա համար մենք ելնում ենք նրանից, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն լինել այնպիսին, ինչպես դրանք ամրագրվել են երկկողմ փաստաթղթերով և բազմաթիվ գագաթնաժողովների, հանդիպումների, բանակցությունների ընթացքում` առաջին հերթին ելնելով երկու երկրների ժողովուրդների շահերի և բարօրության սկզբունքից»,- ասել է Զախարովան: