Search
Close this search box.

«Ադրբեջանական լրատվամիջոցներն սկսել են արծվաշենյան «տեղեկատվական գրոհը»». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տավուշի գյուղերը «վերադարձնելուց» հետո, ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են արծվաշենյան «տեղեկատվական գրոհը»: «Բաշքենդը հին ադրբեջանական հող է», «Բաշքենդն Ադրբեջանի անբաժանելի մասն է», «Հայաստանը Բաշքենդի նկատմամբ որևէ իրավական հիմք չունի», «Հայերը կամավոր են լքել Բաշքենդը», «1992թ Հայաստանը հրաժարվել է Բաշքենդից»: Երեկվանից սկսած, ահա այսպիսի պնդումներ են տեղ գտնում ադրբեջանական մամուլում:
Բացառությամբ հայկական մամուլում տպագրված մեկ-երկու հոդվածի, հայ հասարակությունում դեռ չի ձևավորվել Արծվաշենի վերադարձը պահանջող քաղաքական օրակարգ: Հապաղելն այլևս նշանակում է կորցնել Արծվաշենը վերադարձնելու հույսը:
Համակարգված գործողություններ են անհրաժեշտ ոչ միայն տարածքներ չզիջելու (ինչպես Տավուշում), այլև տարածքներ վերադարձնելու համար»: