Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ Երևանում հնչած կրшկոցների մասին

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նկատի ունենալով, որ այսօր լրատվության միջոցները անդրադարձել են ապրիլի 5-ին Երևանի Շիրակի փողոցի 35 շենքի հարակից տարածքում տեղի ունեցած առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքին և նշել դեպքին մասնակից անձանց անուններ, փաստական ինչ-որ հանգամանքների մասին, հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելի ուշ պարզվել է, որ «ձախ ուսային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մեկ անձ։
Այս առթիվ նախաձեռնվել է մեկ քրեական վարույթ ևս` ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։

Ձևավորվել է քննչական խումբ։
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել են կրակված պարկուճներ։

Հարցաքննվել են տասնյակից ավելի անձիք։
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։
Դեպքի ամբողջական հանգամանքները, կրակոցներ արձակած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ակտիվ քննչական, վարութային և օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Վերջին մասով նախաքննությամբ ձեռք բերված տվյալների վերաբերյալ հետագայում ՀՀ քննչական կոմիտեն կհայտնի հավելյալ տեղեկատվություն»։