Search
Close this search box.

Հուլիսի 1-ից դեղատոմսով դեղերի ցանկը կավելանա

Հայաստանի բոլոր դեղատներում մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնալ և կոդեին պարունակող դեղերը կվաճառվեն միմիայն դեղատոմսով:

Հուլիսի 1-ից դեղատոմսով կվաճառվի նաև ներարկումային և օնկոլոգիական դեղորայքը, իսկ հոկտեմբերի 1-ից` մնացած բոլոր դեղերը, որոնք նախատեսված են կառավարության «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշմամբ։

Մեր երկրում գրանցված 4700 անուն դեղերից 2700-ը բաց կթողնվեն բացառապես դեղատոմսով։

ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն հրապարակել է դեղորայքի ամբողջական ցանկը, որոնք բաց են թողնվելու դեղատոմսով։

экономите время и до 30% от стоимости