Search
Close this search box.

Իրականում ով է Երևանի կենտրոնում ձերբակալված «ադրբեջանցին»

Երևանի կենտրոնում ոչ թե ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել, այլ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ՌԴ քաղաքացի: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ավելի վաղ տելեգրամյան ալիքներից մեկը տեսանյութ էր հրապարակել ու նշել, որ Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել։
«Ապրիլի 8-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտա Ամիրյան փողոց խաչմերուկից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ մի քաղաքացու»,– նշեց նա:

Սարգսյանի խոսքով` ՌԴ քաղաքացու մոտ թմրանյութ չի հայտնաբերվել , պարզվել է, որ ՀՀ-ում է գտնվում տուրիստական նպատակով: Նա բաց է թողնվել:

Այս Բաժնից